Սուտլիկ առաքիչը

«Իհարկե, այդ ճանապարհի անմատչելիությունը հանգեցրել է նաև 2 երկրների առևտրի կրճատմանը»,- անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհով Իրանից Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալի փոփոխությանը՝ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Գիտակցված կամ ոչ՝ նա հերքել է ինքն իրեն․Քերոբյանը հայտարարել էր, որ ամանորյա օրերին արձանագրված խցանումները վկայում են տնտեսական աճի մասին։

Գորիս-Կապան այլընտրանքային, դժվարանցանելի ճանապարհին ամեն օր երկարաձիգ խցանումներ են առաջանում, որոնք, փաստորեն, տնտեսական աճի վկայություն չեն։

Հետաքրքիր է՝ ե՞րբ էր խաբում Քերոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս