«Չի կարող ոստիկանության ճանապարհին (կամ բաժնում) ակտիվիստի ձեռքը ինքն իրեն կոտրվել, և չի կարող լրագրողը պատահաբար բերման ենթարկվել»․ Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության կողմից դաշնակցական ակտիվիստի ձեռքը կոտրելը և «Երկիր մեդիայի» լրագրողին բերման ենթարկելը, մեղմ ասած, անընդունելի է և անցնում է քրեական օրենսգրքով արգելված գիծը:

Ցույցի դեմ գործողությունների սահմաններում ոստիկանության կատարած այս երկու արարքները պետք է ունենան քրեադատավարական հետևանքներ:

Չի կարող ոստիկանության ճանապարհին (կամ բաժնում) ակտիվիստի ձեռքը ինքն իրեն կոտրվել: Եվ չի կարող լրագրողը պատահաբար բերման ենթարկվել:

Այդուհանդերձ, ցավոք սրտի, Հայաստանի դատաիրավական համակարգը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նախկինում նման արարքներ գործած ուժայիններին պատասխանատվության կանչելու համար, ինչը բացում է իրավունքների դեմ նորանոր ոտնձգություննների դուռը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28