Անանուն հաղորդագրություն է ստացվել «Շերեմետևոյում» 4 ինքնաթիռի ականապատման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/sheremetovo.jpg1_.jpg)
Անհայտ անձը հայտնել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի B տերմինալի տարածքի ու 4 օդանավի «ականապատման» մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:
««Շերեմետևո» օդանավակայան. անանուն հաղորդում է ստացվել չորս չվերթի և B տերմինալի ընդհանուր օգտագործման տարածքի ականապատման մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը: