Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/1074816.jpg)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող Tesla ընկերության գործարանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրշեջներին հաջողվել է մարել էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերության տարածքում բռնկված հրդեհը, տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կրակի բռնկման պատճառն ուսումնասիրվում է: