Բաժիններ՝

Թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Adelaide International մրցաշարից

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է մնացել Adelaide International մրցաշարից: Մրցաշարի քառորդ եզրափակիչում Խաչանովը մրցել է Ֆրանսիայից Արթուր Ռինդեկհենի հետ: Մրցաշարն ավարտվել է 7:6 (9:7), 7:5 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս