Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիներն անցակետի նոր շենք են շահագործման հանձնել
![](https://168.am/wp-content/uploads/2021/12/whyztkha.thumb_.jpg)
Ադրբեջանցիները նոր անցակետի շենք են շահագործման հանձնել Գորիս-Կապան ավտոճանապարհին:
Ինչպես գրում է Minval.az-ը, անցակետը տեղակայված է Կուբաթլուի շրջանի Էլվազլի (Որոտան) գյուղի տարածքում, որտեղ համատեղ գործունեություն են ծավալելու Պետական սահմանապահ ծառայության և Պետական մաքսային հանձնաժողովի աշխատակիցները:
Նշվում է, որ նրանք իրականացնելու ենք անձանց, տրանսպորտային միջոցների և փոխադրվող ուղեբեռի գրանցում: