Բաժիններ՝

Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականում, հուսով եմ, քննադատության առիթ չեմ տվել

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեծ հարցազրույց է տվել ռուսասկան Sport-Express պարբերականին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

-Այս մրցաշրջանից առաջ Դուք վերադարձաք «Դինամո» Անտոն Շունինը փոխարինողի կարգավիճակո՞վ, թե՞ այդ դիրքի համար հավակնություն ունեիք։

-Սովորաբար, ընդունված չէ նման բաների մասին խոսելը, սակայն կասեմ։ Որպես կանոն իսկական մարզիկները հավակնոտ մարդիկ են, յուրաքանչյուրը ցանկանում է լինել առաջինը։ Ես էլ մարզական և կյանքի լուրջ փորձ ունենալով՝ թիմում ստեղծված իրավիճակը հանգիստ էի ընդունում, ըմբռնումով։

-Ինչպե՞ս էիք Ձեզ զգում 38 տարեկանում, բայց փոխարինողների նստարանին եք։ Արդյոք այդ զգացմունքները համեմատելի են 90-ականների սկզբի զգացմունքների հետ, երբ առաջին քայլերն էիք կատարում «Զենիթում»։

Կարդացեք նաև

-Զգացմունքներն, իհարկե, տարբեր էին։ Այն ժամանակ ես 20 տարեկան էի, իսկ հիմա 30-ն անց եմ, կյանքին այլ կերպ եմ նայում։ Ասեմ այսպես՝ «Դինամոյից» հրավեր ստանալու փաստն, ինքնին, ինձ համար մեծ պատիվ էր։ Մնում էր քրտնաջան աշխատել մարզումների ժամանակ, պահպանել մարզավիճակը, որպեսզի անհրաժեշտ պահին օգնեի թիմին։

-Արդյոք հիմնական դարպասապահը պետք է իր մրցակիցներին թշնամի համարի՞։

-Իհարկե, ոչ։ Չնայած, որ դարպասապահի դիրքը միայն մեկն է, ես թշնամանքի դեպքերը չեմ հասկանում։ Ընդհակառակը, միշտ ընկերական հարաբերություններ են ձևավորվում։ Մարզումներն այնպես են կազմակերպվում, որ բոլոր դարպասապահները ստիպված են մշտապես շփվել, և այստեղ այլ տեսակի հարաբերությունները տեղ չունեն։ Յուրաքանչյուր թիմում դարպասապահները մեկ ընտանիքի նման են։

-Ինչպե՞ս էին դասավորվում Ձեր հարաբերություններն առաջին համարների հետ, երբ Դուք հանդես էիք գալիս երկրորդի դերում։

-Երբ ես եկա «Զենիթ», այն ժամանակ առաջին համարը փորձառու Յուրի Օկրոշիձեն էր, որին ես մեծ հարգանքով էի վերաբերվում, միշտ լռում էի, ինչպես մկնիկը։ Մեր հարաբերություններում երբեք թշնամանքի նույնիսկ նշույլ չկար։ Եվ հիմա «Դինամոյում» փոխարինողների նստարանին ողջ սրտով ցավում եմ Շունինի համար, որպեզի նրա մոտ ամեն ինչ ստացվի, իսկ թիմը՝ հաղթի։

-Երկար ժամանակ Դուք «Զենիթում», «Տորպեդոյում», «Դինամոյում», «Խիմկիում», Հայաստանի հավաքականում առաջին համարն էիք։ Ինչպե՞ս էին ձևավորվում հարաբերությունները բոլոր նրանց հետ, ովքեր փորձում էին Ձեզ դուրս մղել Ձեր դիրքից։

-Նորմալ։ Մրցակցությունից ես երբեք չեմ վախեցել, իսկ դառնալով արդեն փորձառու դարպասապահ՝ օգնում էի երիտասարդներին, հատկապես՝ «Խիմկիում»։ Այնպես չէր, որ նրանք էին հարցնում իմ խորհուրդները, այլ ես էի զգում, որ անհրաժեշտ է հուշել, և անում էի դա ընկերավարի, առանց որը ակնարկի, որ տարիքով մեծ եմ կամ փորձառու։

-Դարապասապահների մարզիչներն ավելի շատ ուշադրություն են դարձնում հիմնակա՞ն դարապասապահին, թե՞ բոլորին։

-Նախապատրաստական փուլում, հավաքների ժամանակ բոլոր դարապասապահները հավասար են, բոլորին հավասար ուշադրություն է դարձվում։ Առաջնություն ժամանակ սկզբունքը հետևյալն է՝ խաղի հաջորդ օրն այն դարպասապահն, ով նախորդ օրը խաղացել է 90 րոպե, ավելի շատ հանգիստ է ստանում, իսկ փոխարինողին ավելի շատ են ծանրաբեռնում։

-Հոգեբանական տեսակետից կա՞ն արդյոք դժվարություններ, երբ հիմնական դարպասապահին փոխարինում ես խաղի ժամանակ կամ անհաջող խաղից հետո։

-Ավելի հաճելի է, երբ նախօրոք գիտես, որ վաղը կամ հաջորդ օրը պետք է խաղադաշտ դուրս գաս։ Հասցնում ես նախապատրաստել նյարդային համակարգդ։ «Ռուբինի» հետ վերջին խաղից առաջ մինչև վերջ պարզ չէր, թե ով է դուրս գալու խաղադաշտ՝ ե՞ս, թե՞ Շունինը, ինչի հետևանքով նյարդայնացած էինք։ Այս տարի ես փոխարինման դուրս չեմ եկել, փառք Ատսծո, քանի որ առանց տաքանալու դժվար է խաղի մեջ մտնելը։ Հատկապես իմ տարիքում։ Այ երիտասարդ տարիքում ինձ կարող էիր գիշերվա կեսին արթնացնել, և ես ագեվազի նման կցատկոտեի դարպասներում։ Նստելով փոխարինողների շարքում՝ ցավում ես թիմի համար, խաղընկերոջդ, նյարդային լարվածություն ես զգում, իսկ խաղադաշտ դուրս գալու համար նյարդերդ հանգստացնելու համար ժամանակ չես ունենում։

-Ի՞նչ պետք է անեն դարպասապահները, ովքեր տարիներով փոխարինողների նստարանին են ճանաչված վարպետի մեջքի հետևում։ Օրինակ այնպես, ինչպես հիմա ԲԿՄԱ-ում է, որտեղ խաղում է Ռուսաստանի լավագույն դարպասապահը։

-Փոխարինողների նստարանը տարեց տարի մաշեցնելու փոխարեն երիտասարդ տղան պետք է փոխի թիմի, գտնի այնպիսի թիմի, որը թույլ կտա նրան խաղալ։ Իհարկե, Ակինֆեևի հետ մեկ-երկու տարի աշխատելն օգուտ է տալիս։ Սակայն ո՞ր մարզիչը հնարավորություն կտա մյուսին, եթե թիմում կա հիմնական դարպասապահ։ Պետք է փոխել թիմը, և Գաբուլովի օրինակը, ով նույնպես դարձել է հավաքանի դարպասապահ, իմ այս մտքի վառ ապացույցն է։

-Եթե թիմում երկու հավասարապես ուժեղ դարպասապահներ են, արդյոք անհրաժե՞շտ է ռոտացիա կիրառել։

-Դարպասապապահը բոլոր խաղերը չի կարող հավասարապես հաջող անցկացնել։ Հաջողությունն էլ կարող է նրանից երես թեքել, հանգստանալն էլ երբեմն օգտակար է լինում։ Այդ պահերին հնարավորություն է ստանում երկրորդ դապասապահը։ Իսկ դարպասապահների հաճախ փոփոխությունը սխալ է։ Պաշտպաններն, օրինակ, ընտելանում են մեկի խաղաոճին, և ամեն անգամ մյուսին ընտելանալը դժվար է։ Իհարկե, նման իրավիճակներում մյուս դարպասապահը սկսում է վատ մարզվել և, որպես կանոն, հետընթաց ապրել։ Այս դեպքում անհրաժեշտ է գրագետ մարզչական հագոբենական աջակցությունը, մշտական ուշադրությունը երկրորդի նկատմամբ, անհատական զրույցները, որպեսզի փոխարինողը հասկանա իր կարևորությունը թիմում։

-«Դինամոյի» փոխարինողների նստարանին մնալու փաստը չի դժավարացնում Ձեր խաղը Հայաստանի ազգային հավաքականում։

-Ո՛չ, փորձիցս ելնելով՝ անհարմարավետություն չեմ զգացել, քննադատության առիթ, հուսով եմ, չեմ տվել։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս