Ոչինչ չի համեմատվի Արգենտինայի հետ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու հետ. Մեսսի
«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանկանում է Արգենտինայի ազգային հավաքականի հետ դառնա աշխարհի չեմպիոն, ինչպես նաև անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» հետ մրցակցությանը Պրիմերայում:
«Իսպանիայի առաջնությունում դեռ ոչինչ որոշված չէ: Մենք հասկանում ենք, որ «Ռեալին» երբեք պետք չէ հանել հաշվից: «Բարսելոնան» պետք է շարունակի նույն ոգով և չթուլանա»,-նշել է «Ոսկե գնդակի» քառակի հաղթողը:
«Ինձ համար ոչինչ չի համեմատվի Արգենտինայի հետ աշխարհի չեմպիոնը կոչումը նվաճելու հետ: Տեսնել, թե ինչպես են բոլորը փառաբանում հավաքականիդ… մի՞թե դրանից ավելի լավ բան կարող է լինել:
Քննադատությունը վնասում է անհատներին: Իսկ երբ բոլորը միասին են, դա արդեն այլ հարց է: Եվ հենց դա այժմ չի բավականացնում Արգենտինայի հավաքականին»,-հավելել է արգենտինացին:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը