Պատերազմի մասնակիցների համար պետությունը զբաղվածության ծրագրեր է առաջարկում
                                    Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին պետությունը տրամադրում է աջակցություն: Այս մասին նշված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
- Աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
 - Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։
 
Համագործակցություն՝
- Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։
 - «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։
 - Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ․ արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    