Պենտագոնի ղեկավարը խոստացել է թույլ չտալ Իրաքում ԻՊ վերածնունդը
Միացյալ Նահանգներն անում է հնարավոր ամեն բան՝ թույլ չտալու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերականգնելու Իրաքում իր ուժը և այս նպատակով մտադիր է առավելագույն աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը:
«Մեզ շարունակում է անհանգստացնել «Իսլամական պետություն»-ը, իրաքյան կառավարությանը ևս ԻՊ-ն մտահոգում է: Մենք կանենք հնարավոր ամեն բան՝ աջակցելու Իրաքի կառավարությանը, որպեսզի թույլ չտանք խմբավորման հզորացման վերականգնումը»,- Բահրեյնում տարածաշրջանային անվտանգությանը նվիրված համաժողովին հայտարարել է Օսթինը:
Նա տեղեկացրել է նաև, որ Վաշինգտոնը 2022 թվականին կենտրոնացնելու է Իրաքում իր զինվորականների ջանքերը՝ վերապատրաստելու իրաքյան զինված ուժերին: