Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օդուժի համատեղ զինավարժանքներ են սկսել. KBS
Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 1-ին համատեղ զորավարժություններ են սկսել: Այդ մասին KBS հեռուստաալիքին հայտնել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության մի աղբյուր։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինավարժանքները կտեւեն հինգ օր: Դրանցում գործի կդրվի շուրջ հարյուր միավոր ավիատեխնիկա, այդ թվում հարավկորական F-15K եւ KF-16 կործանիչներ, ամերիկյան F-16-ներ: Հանրապետության ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հրաժարվել է հայտնել որեւէ մանրամասնություն՝ սոսկ հայտարարելով, թե զորավարժություններն անցկացվում են «հավասարակշռված կերպով պլանին համապատասխան»:
Վերջին տարիներին դաշնակիցները համատեղ զինավարժանքներն անցկացնում են կրճատված մասշտաբներով, ինչը կոչված է նպաստելու ԿԺԴՀ-ի հետ երկխոսության վերսկսման դիվանագիտական ջանքերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: