 
                        Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում
 
                                    Հայաստանի Հանրապետության անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։
Կանադայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել ուղերձներով։ Միջոցառմանը ներկա էին մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        