«Հիմա ասեմ՝ վարչապետ Համո Օհանջանյանը հողատո՞ւ էր, հող է հանձնե՞լ». Արման Եղոյանը՝ Արծվիկ Մինասյանին

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին առաջարկեց կարդալ ՀՀ Առաջին Հանրապետության վերաբերյալ հայ պատմաբանի հեղինակած գիրքը, որտեղ կա նաև քարտեզը։

Արման Եղոյանն արձագանաքելով Արծվիկ Մինասյանի առաջարկին, նկատեց՝ Առաջին Հանրապետության պատմությունը շատ ու շատ դաշնակցականներից ավելի լավ գիտի։

«Ձեր ցույց տված գրքում բերված փաստերը, բազմաթիվ այլ գրքերում բերված այլ փաստերի ու այլ քարտեզների հետ, ես շատ վաղուց եմ ուսումնասիրել՝ իմ ուսանողության տարիներին։ Նոր չէ, որ ես պետք է ծանոթանամ դրանց հետ։ Պնդում եմ իմ ասածը և շարունակում եմ պնդել, որ ձեր ասած 42 հազար քառակուսի կիլոմետրն այն է, ինչ դաշնակցական կառավարությունը համաձայնեցրել էր ռուսական կառավարության հետ, որ պիտի մնար, սակայն փաստացի ոչ 42, ոչ էլ նույնիսկ 32 հազար քառակուսի կիլոմետր հող այլևս չկար։ Հիմա ի՞նչ, ասեմ՝ դաշնակների ապիկար կառավարման շնորհի՞վ, ասեմ այդպես, ինչպես դուք եք գալիս այստեղ ու ասում, թե քաղաքական գնահատական է»,- նշեց Արման Եղոյանը։

Միաժամանակ իշխանական պատգամավորը շեշտադրումով հռետորական հարց ուղղեց. «Հիմա ասեմ՝ վարչապետ Համո Օհանջանյանը հողատո՞ւ էր, հող է հանձնե՞լ, Կարս է հանձնե՞լ։ Ես այդպես չեմ ասի, որովհետև չեմ կարծում, որ նա հող է հանձնել, կարծում եմ, որ ինքը պայքարել է մինչև վերջ, որպես հայրենասեր մարդ, թուրքական ագրեսիայի դեմ պայքարել է այնքան, ինչքան կարողացել է, ու պահել է այնքան, ինչքան մեր Առաջին Հանրապետության հիմնադիրներին հաջողվել է մինչև իրենց վերջին փամփուշտը կռվել։ Ես չեմ պիտակավորի իրենց, երբեք։ Բայց ձեր տրամաբանությամբ, ձեր գծած լոգիկայով ստացվում է, որ պետք է ասենք՝ հող են հանձնել։ Ի դեպ, այդ բառը՝ հանձնելը, նշանակում է որևէ բան ինքնակամ տալ, որևէ մեկից խլածը, չեն կարող ասել՝ հանձնած, եթե դուք իսկական ռևանշիստ եք, եթե դուք իսկապես մտածում եք ազատ ու միացյալ Հայաստանի մասին, իսկապես մտածում եք Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, երբեք ու երբեք չպետք է ասեք, որ Հադրութն ու Շուշին հանձնվել է»,- հավելեց Արման Եղոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս