Վրացի զբոսաշրջիկները Հայաստան չեն գալիս, որովհետև չգիտեն, թե այդտեղ ուր կարող են գնալ. Գեդևանիշվիլի

Վրաստանի զբոսաշրջության ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի վարչության պետ, «Check-in Travel» տուրիստական ընկերության սեփականատեր Իյա Գեդևանիշվիլիի կարծիքով` վրացի զբոսաշրջիկներ Հայաստան չեն գալիս, որովհետև չկա առհասարակ տեղեկություն, թե որտեղ կարող են գնալ Հայաստանում, կամ առհասարակ ինչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին: Այս մասին այսօր «Զբոսաշրջությունը Հայաստանում և Վրաստանում համավարակի ֆոնին» թեմայով տեսակամուրջի ժամանակ ասաց Իյա Գեդևանիշվիլին։

«Վրացիները չեն գալիս ոչ թե այն պատճառով, որ նրանց հետաքրքիր չէ, այլ այն պատճառով, որ նրանք առհասարակ չգիտեն, թե ուր գնալ Հայաստանում: Մեր երկրներն ընդամենը մի քանի ժամվա հեռավորության վրա են գտնվում, և Երևանից Վրաստանի սահմանը ընդամենը 3 ժամվա ճանապարհ է, բայց մեր զբոսաշրջիկներից ոչ ոք ոչ մի անգամ Հայաստան գնալու և այն տեսնելու վերաբերյալ հարց չի ուղղել, որովհետև այդ տեղեկությունը չկա: Դուք հիանալի գաստրո-տուրեր ունեք, ես անձամբ հաճախ եմ լինում Հայաստանում, բայց չկան գովազդներ, չկա Հայաստանի տուրիստական ընկերությունների կողմից որևէ քայլ: Համապատասխանաբար՝ եթե չկա առաջարկ, չկա պահանջարկ»,- ասաց Իյա Գեդևանիշվիլին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս