Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը շուտափույթ ապաքինում է մաղթել հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը հեռագիր է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ իր և դեսպանության անունից շուտափույթ ապաքինում մաղթելով «հայ ժողովրդի բարեկամ Ֆրանցիսկոս պապին»: Այս մասին հայտնում է Սուրբ Աթոռի լրատվական ծառայությունը:
«Վստահ ենք, որ Նորին Սրբության հատուկ կենսական եռանդը, ոգու կայտառությունն ու լավատեսությունը կօգնեն արագորեն վերականգնվել հետվիրահատական շրջանում:
Արևշատ երկար տարիների ու քաջառողջության լավագույն մաղթանքներով»,- ասված է Կարեն Նազարյանի՝ Հռոմի պապին ուղղված հեռագրում:



