Բաժիններ՝

«Իմ երազանքն է՝ 50 թիմ, որոնք պայքարում են աշխարհի առաջնությունում հաղթանակի համար»․ Ինֆանտինո

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացնելու իր ծրագրերի, ինչպես նաև իր երազանքի մասին:

– Ի՞նչ կասեք 24 թիմերով Աշխարհի ակումբային առաջնության մասին, որը հետաձգվեց։

– Երբ մենք խոսում ենք այս նախագծի մասին, կարևոր է նշել համաշխարհային միջազգային օրացույցը:

Մենք ուզում ենք ավելի առողջ ֆուտբոլ՝ ավելի քիչ խտրականությամբ և ավելի շատ մրցակցությամբ: Դրան հասնելու համար մենք պետք է նայենք ամբողջ օրացույցին, և ոչ միայն՝ ակումբային աշխարհի առաջնությանը:

Միջազգային օրացույցը կազմվում է մինչև 2024 թվականը: Դրանից հետո, դատարկություն, մենք ամեն ինչ նորովի ենք կազմելու:

Իմ երազանքը, մեր գաղափարը, փիլիսոփայությունն այն է, որ ունենանք 50 ակումբներ բոլոր մայրցամաքներից, որոնք հավակնում են աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակի, և 50 հավաքականներ, ովքեր հավակնում են նվաճել աշխարհի առաջնությունը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս