ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդը կարծում է, որ IT-ռեսուրսների կողմից գրաքննությունն սպառնում է ազգային անվտանգությանը
Օտարերկյա տեղեկատվական ռեսուրսները կոպտորեն խախտում են ինտերնետում ժողովրդավարական իրավունքներն՝ օգտագործելով քաղաքական գրաքննությունը, ինչն սպառնալիք է ներկայացնում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ պետությունների ինքնիշխանության եւ ազգային անվտանգության համար: Այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը հուլիսի 1-ին Դուշանբեում ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ-ի նիստում:
«Մեծ վտանգ են ներկայացնում արտասահմանից կառավարվող տեղեկատվական ռեսուրսները, սոցիալական ցանցերը եւ տեսահոսթիգները, որոնք առցանց կոնտենտի քաղաքական գրաքննություն են իրականացնում առանց դատարանի կամ այլ լիզոր մարմինների ոոշման: Այս հակաժողովրդավարական պրակտիկան համարում ենք ուղղակի սպառնալիք կազակերպության անդամ պետությունների ինքնիշխանությանը եւ ազգային անվտանգությանը»,- նշված է փաստաթղթում, որը տարածվել է լրագրողների շրջանում: Այս առանչությամբ Վեհաժողովի խորհուրդը հայտարարել է պետությունների ներքին գործերին միջամտության անթույլատրելիության մասին:
«ՀԱՊԿ ԽՎ-ի խորհուրդը կարծում է, որ գլոբալ տեղեկատվական ցանցերում հիմնարար ժողովրդավարական իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտումն օտարերկրյա տեղեկատվական ռեսուրսների սեփականատերերի կողմից պահանջում է կշռադատված, անաչառ գնահատում միջազգային, այդ թվում խորհրդարանական, կազմակերպությունների կողմից»,- նշվածէ տեսքստում:
Խորհրդարանականները նաեւ հանդես են եկել «օտարերկյա ուղղակի եւ անուղղակի միջամտության ցանկացած փորձերի» դեմ՝ ՀԱՊԿ-ի անդամ պետություններում ընտրությունների «ժողովրդավարական բնույթը կասկածի տակ դնելու նպատակով: «Անթուլատրելի է ոչ անաչառ գնահատոմւներ տալ տեղի ունեցող գործընթացներին եւ լայնորեն օգտագործել սոցիալական ցանցերը, տեսահոսթինգները եւ զանգվածային հաղորդակցուղիների այլ միջոցներ սիստեմատիկ տեղեկատվական մոգոնումների համար, որոնք նպատակմղված են հասարակության շերտավորմանն ու բեւեռացմանը եւ ընտրազանգվածին արմատական գործողությունների հրահրմանը,-ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: