Բաժիններ՝

Ուելս-Դանիա․ ո՞վ դուրս կգա քառորդ եզրափակիչ

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի առաջին խաղում կհանդիպեն Ուելսի և Դանիայի հավաքականները։

Ուելս

Ուելսի հավաքականը չէր համարվում Եվրո-2020-ում փլեյ-օֆֆ դուրս գալու հստակ հավակնորդ, ընդհակառակը, շատերը կանխատեսում էին վերջին տեղը Ռոբերտ Փեյջի թիմի համար: Շվեյցարիայի հետ խաղում Ուելսը նախ զիջեց մրցակցին, բայց կարողացավ պատասխան գոլը խփել և 1: 1 հաշվով ստանալ ցանկալի ոչ-ոքին Բաքվում:

Երկրորդ տուրում «վիշապները» նույնպես ֆավորիտ չէին համարվում Թուրքիայի հետ դիմակայությունում, բայց անմիջապես տիրեցին խաղի վերահսկողությանը: Գոլը ժամանակի հարց էր, իսկ առաջին խաղակեսի վերջում Աարոն Ռեմսին իր թիմի առավելությունը վերածեց խփած գոլի: Երկրորդ խաղակեսում Ուելսը հաղթահարեց Թուրքիայի հավաքականի ճնշումը և եզրափակիչ սուլիչից առաջ խփեց երկրորդ գնդակը. 2։0 հաշվով հաղթանակը երաշխավորում էր խմբից դուրս գալը:

Խմբի վերջին խաղում ուելսցիները հանդիպեցին Իտալիայի հետ, որն արդեն ապահովել էր առաջին տեղը և դուրս բերել ոչ այնքան հիմնական կազմը: Սակայն իտալացիները մոտիվացիա գտան իրենց մեջ և առաջին խաղակեսում առաջ անցան հաշվի մեջ։ Սակայն,  0:1 հաշվով կրած պարտությունը ոչ մի կերպ չի ազդել մրցաշարային աղյուսակի վրա. «վիշապները»  երկրորդ տեղում էին:

Դանիա

Դանիայի հավաքականը, ի տարբերություն իրենց ներկայիս մրցակցի, համարվում էր փլեյ-օֆֆի հավակնորդներից մեկը: Առաջին տուրում դանիացիները ստիպված էին տանը խաղալ Ֆինլանդիայի հետ, և քչերն էին կասկածի տակ դնում Կասպեր Հյուլմանդի թիմի վերջնական հաղթանակը:

Սակայն Քրիստիան Էրիկսենի սրտի կաթվածը և դրա հետ կապված դադարը խաղի ընթացքում կոտրեցին դանիացիներին։ Պայքարը շարունակվեց, բայց խաղացողները մտավոր պատրաստ չէին դրան: Արդյունքում, Ֆինլանդիան օգտվեց իր միակ հնարավորությունից և Կոպենհագենում 1:0 հաշվով հաղթանակ տարավ՝ դանիացիներին դնելով շատ ծանր դրության մեջ:

Դանիան ակնհայտորեն կարող էր պայքարել Բելգիայի դեմ։ Դանիացիները հաշիվ բացեցին և, ընդհանուր առմամբ, շատ ամուր տեսք ունեին: Այնուամենայնիվ, կարգի տարբերությունը նրանց թույլ չտվեց միավորներ գրավել այդ երեկո․ 1:2 հաշվով պարտությունը նրանց պարտավորեցրեց հաղթել Ռուսաստանին և սպասել Բելգիայի հաղթանակին: Եվ վերջում այդպես էլ եղավ։ Դանիացիները վստահորեն հաղթեցին ռուսներին 4:1 հաշվով և զուգահեռ խաղում բելգիացիների հաղթանակի շնորհիվ դուրս եկան փլեյ-օֆֆ:

Դանիայի հավաքականը մեծ դժվարությամբ  անցավ փլեյ-օֆֆ փուլ, բայց դժվար թե կարելի է ասել, որ դանիացիներն այստեղ անարժան են: Ինչ վերաբերում է խաղին, ապա  թիմը յուրաքանչյուր խաղում ամուր տեսք ուներ և գերազանց մարզավիճակում էր մոտենում խմբային փուլի ավարտին: Դանիան գերադասելի է թե՛ անունների, թե՛ ֆուտբոլի որակի առումով։

1/8 եզրափակչի առաջին խաղը կկայանա այսօր՝ 20։00-ին։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս