Այս տեքստը նրա համար է, ով դժգոհ է իր կյանքից
«Հիշի՛իր՝ եթե դու արդեն կշտացել ես պանրից, այն միևնույն է չի կորցրել իր որակները, չնայած որ դու կորցրել ես դրա նկատմամբ քո հետաքրքրությունը տվյալ պահին»:
Շնորհակալություն, Տեր:
Նրանց, ովքեր դժգոհ են իրենց հարազատներից, գոյություն ունեցող վիճակից և կարողությունից, կնոջից բաժանվելուց, աշխատանքից հեռանալուց, այլ բնակարան կամ քաղաք տեղափոխվելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ այս տեքստը:
Պրոֆիլակտիկայի համար առաջարկում ենք օրը սկսել աղոթքով, եթե նույնիսկ Դուք չեք հավատում Աստծուն: Այն շատ կարճ է.
«Տեր, շնորհակալ եմ քեզ, որ արժանացրիր ինձ արթնանալ առողջ և անվնաս»:
Դրանից հետո կատարեք Ձեր ունեցվածքի և դրության գույքագրում. աշխատանքից չեն հեռացրել, սիրելին Ձեր կողքին է, երեխաները ողջ և առողջ են, բնակարան, կահույք, հագուստ, մեքենա և այլ, կան: Եվ միայն դրանից հետո անցեք նրան, թե ինչը չի բավականացնում:
Պարզվում է, որ, ինչպես ասում էր Սենեկան՝ «Ամեն անհրաժեշտը մենք ունենք և միայն քրտնում ենք ավելցուկից»: Եվ իսկապես, հաճախ չի բավականանցում ոչ այնքան շատ բան. մի փոքր խելք և առողջ բանականություն:
Բայց այստեղ ոչինչ անել չեք կարող: Խելքն ունի նման հատկություն. ինչքան դու շատ ունես դրանից, այնքան այն չի բավականանցում:
Բայց դրա ձեռքբերման համար լրացուցիչ ներդրումներ չեն պահանջվում: Պահանջվում է միայն ցանկություն:
Cluber