Բաժիններ՝

Երկիր մոլորակի կլիմայական տաքացումները չեն դադարել․ ՄԱԿ

Այս տարվա սկզբին Եվրոպայում գրանցված անսովոր ցուրտ եղանակը չի նշանակում, որ Երկիր մոլորակի կլիմայական տաքացումը կանգնել է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի կազմում գործող Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:

«Այն փաստը, որ այս տարի վերջին ժամանակների համեմատ ավելի սառը տարվա մեկնարկ ենք ունեցել, դեռ չի ենթադրում, որ կլիմայական փոփոխությունները դադարել են»,- Ժնևում հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Կլեր Նյուլիսը:

Նա հիշեցրել է, որ ողջ աշխարհում գրանցվող կլիմայական փոփոխությունների առանցքային պատճառը մարդկային գործունեությունն է և դրա հետևանքով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազն է: «Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի «ապրելու» մեծ տևողության պատճառով Երկրի ապագա սերունդներն իրենց վրա կզգան կլիմայական փոփոխությունները: Դա ենթադրում է ջերմաստիճանի ավելացում, եղանակի ավելի ծայրահեղ դրսևորումներ, սառույցների հալեցում, ծովերի մակարդակի բարձրացում»,- նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս