Բաժիններ՝

Իսրայելի ԱԳՆ-ում մերժել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի ընդունած բանաձևը Պաղեստինի վերաբերյալ

Իսրայելը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունված բանաձեւը, որը կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների խախտումները պաղեստինյան եւ իսրայելական տարածքներում, համարել է «բարոյական բիծ միջազգային հանրակցության եւ ՄԱԿ-ի վրա»:

Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ԱԳ նախարարության հայտարարությունը:

Այդ որոշումը ոչ մի հղում չի պարունակում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը եւ լիովին անտեսում է այն 4,3 հազար հրթիռները, որոնք արձակվել են Իսրայելի քաղաքացիների ուղղությամբ:

Այդ հանձնաժողովի իսկական նպատակը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հանցագործությունների արդարացումն է եւ Իսրայելին մեղադրելը իր քաղաքացիներին պաշտպանելու գործողությունների համար»,-ասվում է հայտարարության մեջ:

Նրանում ընդգծվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը գործել են միջազգային իրավունքին համապատասխան, երբ պաշտպանել են սեփական քաղաքացիներին այն դեպքում, երբ ՀԱՄԱՍ խմբավորման անդամները հրթիռակոծել են խաղաղ բնակչությանը:

Նաեւ հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը շնորհակալ է այն ինը երկրներին, որոնք քվեարկել են հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ բանաձեւի դեմ, եւ որ նա մտադիր չէ համագործակցել նրա հետ: Մայիսի 27-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ձայների մեծամասնությամբ ընդունվել է մի բանաձեւ, որը կոչ է անում հանձնաժողով ստեղծել Գազայի հատվածի տարածքում եւ Իսրայելում, ինչպես նաեւ Արեւելյան Երուսաղեսում եւ պաղեստինյան տարածքներում մարդու իրավունքների խախտումները հետաքննելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս