Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի

COVAX Facility նախաձեռնության միջոցով Հայաստանը Novavax և Johnson & Johnson պատվաստանյութ ստանալու առաջարկ ունի:  Այս մասին առցանց քննարկման ժամանակ ասել է  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հստակ ժամանակ չգիտենք, թե երբ կստանանք, որովհետև ընդհանուր աշխարհում քիչ են պատվաստանյութերը, և բոլոր երկրները մրցում են, թե ով ավելի շատ և շուտ կկարողանա ձեռք բերել պատվաստանյութերը:

Սա առաջին հերթին առողջապահական նշանակություն ունի, բայց կարևոր են նաև տնտեսական և քաղաքական բաղադրիչները: Մենք արդեն տեսնում ենք, որ այն երկրներում, որոնք լայնածավալ պատվաստումներ են իրականացրել, շատ արագ հիվանդացությունը նվազում է»,- ասաց Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս