«Թուրքերը մեր թշնամիներն են, առավելևս՝ ադրբեջանցիները, մենք դեռ վրեժ ունենք լուծելու»․ Դավիթ Համբարձումյան

«Կարծում եմ՝ հայ ժողովուրդն ավելի համախմբված պետք է լինի, և մենք բոլորս պարտավոր ենք գալ Ծիծեռնակաբերդ և ծաղիկներ խոնարհել»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ապա հավելեց, որ իր գլխավորությամբ հարյուրավոր մասիսցիներ այսօր եկել են Ծիծեռնակաբերդ։

Անդրադառնալով իշխանությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր վերաբերմունքը փոխելու մասին հայտարարություններին, Համբարձումյանն ասաց․

«Թուրքը մեր թշնամին է, թուրքը երբեք մեր բարեկամը չի կարող լինել: Այն մարդիկ, որոնք կոչ են անում, որ բարեկամանան թուրքերի հետ, ինչո՞վ են տարբերվում թուրքերից: Թուրքերը մեր թշնամիներն են, առավելևս՝ ադրբեջանցիները, նրանք երբեք չեն կարող մեզ բարեկամ լինել, մենք դեռ վրեժ ունենք լուծելու, և կարծում եմ՝ մենք մեր երեխեքին էլ այդ ոգով պետք է դաստիարակենք: Ովքեր էլ բարեկամության կոչեր են անում, թող գնան բարեկամություն անեն, կարող են գնալ Ստամբուլում էլ ապրել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս