Ծառուկյանը խոստումներ է տվել և’ Ս. Սարգսյանին, և’ Ռ. Քոչարյանին, և’ և Տեր-Պետրոսյանին. մամուլ
«Թեև ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ, երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյոաելում: Ծառուկյանի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որևէ հայտարարություն չի անի»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն և հավելում.
«Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որևէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես ևս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը: «ժողովուրդի» աղբյուրների փոխանցմամբ` Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել և’ Ս. Սարգսյանին, և’ Ռ. Քոչարյանին, և’ և Տեր-Պետրոսյանին:
Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ»: