Բաժիններ՝

ԵՄ-ն առաջին եռամսյակում 73 մլն դեղաչափով պակաս պատվաստանյութեր է ստացել, քան սպասվում էր

Եվրամիության 27 երկրները դեկտեմբերի 27-ից մինչեւ ապրիլի 4-ն ընկած ժամանակամիջոցում ընդհանուր առմամբ կստանան կորոնավիրուսի դեմ շուրջ 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ապրիլի 1-ին այդ մասին հայտնել է առողջապահության հարցերով եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդեսը:

«Մինչեւ այս շաբաթվա վերջը ԵՄ-ն կստանա 107 միլիոն դեղաչափ պատվաստանյութեր»,- ասել է նա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը տեղեկացրել էր, որ, պարտավորագրերի համաձայն՝ առաջին եռամսյակում ԵՄ-ում պետք է ստացվեր 180 միլիոն դեղաչափ: ՝ Մարտի 25–26-ը ԵՄ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջին եռամսյակում պետք է սատանա Pfizer եւ BioNTech ընկերությունների 66– 67 միլիոն դեղաչափ պատվաստանյութ, Moderna ընկերության 10 միլիոն դեղաչափ պատրաստուկ եւ AstraZeneca ֆիրմայի 30 միլիոն դեղաչափ պատվաստանյութ:

Եվրահանձնաժողովը նշել է, որ AstraZeneca-ն մատակարարել է առաջին եռամսյակի համար պարտավորագրված ծավալի սոսկ մեկ քառորդ մասը: Դա հաջողվել է մասնակիորեն փոխհատուցել հունվարին Եվրոպայի Դեղորայքային պատրաստուկների գործակալության այն որոշման հաշվին, որ ԵՄ-ի երկրները Pfizer-ի պատվաստանյութի մեկ սրվակից պետք է հանեն վեց դեղաչափ՝ հաշվարակված հինգի փոխարեն՝ մեծ ճշգրտության դոզավորման ներարկիչների օգտագործման հաշվին: Այդ որոշումը Pfizer-ին թույլ է տվել փոքր-ինչ մեծացնել ԵՄ-ին մատակարարվող պատվաստանյութի դեղաչափերի քանակը պարտավորագրային ծավալի համեմատությամբ, չնայած այն բանին, որ մատակարարված սրվակների իրական քանակը եղել է ավելի քիչ, քան պլանավորվել էր:

Սակայն, քանի որ Եվրահանձնաժոովի հետ պարտավորագրերն ամրագրում են սոսկ օգտագործման պատրաստ դեղաչափերի թիվը, վիճակարգությունը հաջողվել է շտկել: Պատվաստանյութի դեֆիցիտն զգալիորեն դանդաղեցրել է պատվաստման արշավը Եվրամիությունում, ԵՄ-ի երկրների մեծ մասում զանգվածային պատվաստումը դեռ չի սկսվել, պատվաստումները կատարվում են բնակչության առաջնահերթային խմբերին, իսկ մնացած քաղաքացիները կկարողանան դրանք ստանալ սոսկ գարնան կեսերին կամ նույնիսկ վերջին: Այդ ֆոնին մարտ ամսին Եվրոպայում համաճարակային իրավիճակը կտրուկ վատացել է, սկսվել է համավարակի երրորդ ալիքը, ինչը հանգեցրել Է խիստ կարանտինային միջոցների վերականգնման այնտեղ, որտեղ ձմռանը դրանք մեղմացվել էին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս