Բաժիններ՝

Կիմ Չեն Ընի կինը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը

ԿԺԴՀ-ի ղեկավարի կինը՝ Լի Սոլ Չժուն, ավելի քան մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ ներկա գտնվելով Փհենյանում կազմակերպված համերգին: Այդ մասին փետրվարի 17-ին հաղորդել է «Նոդոն» սինմուն» կենտրոնական թերթը: Հրատարակության տվյալներով՝ Լի Սոլ Չժուն նախօրյակին այցելել է համերգ, որը կազմակերպվել է Փայլող աստղի՝ Կիմ Չեն Իրի՝ երկրի ներկայիս առաջնորդ Կիմ Չեն Ընի ծննդյան օրվա առթիվ:

Թերթում հրապարակվել են նկարներ, որոնցում Լի Սոլ Չժուն Կիմ Չեն Ընի հետ միասին ժպտում է եւ ծափահարում միջոցառման մասնակիցներին: Արեւմտյան ԶԼՄ-ներն իրենց հերթին նշում են, որ Կիմ Չեն Ընի կնոջ երկարատեւ բացակայությունը (անցյալ տարվա հունվարից) ասեկոսեների տեղիք է տվել: Մասնավորապես, հարցեր են առաջացել Լի Սոլ Չժուի առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ ենթադրվում էր, որ ԿԺԴՀ-ի առաջնորդի կինը կարող է հղի լինել: «Չոսոն իլբո» հարավկորեական թերթի տվյալներով՝ Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունն իր հերթին նշել է, որ Լի Սոլ Չժուի հետ արտասովոր ոչինչ չի պատահել: Հավանաբար նա պարզապես իր երեխաների հետ մեկուսացման մեջ է գտնվել կորոնավիրուի համավարակի ֆոնին: Կիմ Չեն Ընը եւ Լի Սոլ Չժուն ամուսնացել են 2009 թվականին: Նրանք երեք զավակ ունեն, հաղորդել «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս