G7-ի ֆինանսների նախարարները քննարկել են համաշխարհային տնտեսությունը ճգնաժամից դուրս բերելու հարցը
Մեծ յոթնյակի (G7) ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները քննարկել են, թե ինչպես լավագույնս դուրս բերել համաշխարհային տնտեսությունը կորոնավիրուսային ճգնաժամից: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունը:
Այս տարի Մեծ Բրիտանիան G7-ի հանդիպումների ընդունող կողմն է եւ այդ երկրներին կոչ է արել մինչեւ 2021 թվականի կեսերը համաձայնեցնել համացանցի խոշոր ընկերությունների հարկման համատեղ մոտեցումը, որն ավելի վաղ համաձայնեցվել է 20 երկրների ավելի լայն խմբի կողմից:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ Ֆինանսների նախարարները եւ Կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնել են, որ թվային տնտեսության հարկային խնդիրների միջազգային լուծման հարցում առաջընթացի հասնելը առաջնահերթություն է: