Առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության ապօրինի որոշման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձ Ազգային ժողովում. Արժանապատիվ բուժաշխատողների միություն
Արժանապատիվ բուժաշխատողների միությունը հայտարարություն է տարածել.
«Առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության ապօրինի որոշման պոստ ֆակտում լեգիտիմացման փորձ Ազգային ժողովում:
?Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի 2021թ. փետրվարի 9-ին գումարվող նիստերի օրակարգային հարցերի շարքում ներառվել են «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին կետեր: ⬇️
?️ՀՀ օրենքում փոփոխությունների հիմնական նպատակը առողջապահության նախարարության մատուցմամբ Կառավարության կողմից ընդունված և արդեն իսկ իրագործված, ՁԻԱՀ-ի կենտրոնի ապօրինի վերակազմավորման (փաստացի լիկվիդացման) նշված օրենքին հակասող որոշման ու գործողությունների պոստ ֆակտում լեգիտիմացումն է:
?Եթե հաշվի առնենք այն փաստը, որ ՁԻԱՀ-ի կենտրոնը այլևս չի գործում, որպես առանձին կառույց, կամ նույնիսկ այլ կառույցի մեջ, մինչդեռ Օրենքը դեռևս ուժի մեջ է, ապա օրենքի նախագծի առաջարկվող փոփոխությամբ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության՝ փորձում է ընդամենը վերացնել Օրենքին հակառակ ընդունված որոշման իրավական խոչընդոտը:
?Սակայն, դրանով կառավարության ապօրինությունների շղթան չի սահմանափակվում: Նախագծով նախարարությունն ուզում է նաև առաջին անգամ ՀՀ որևէ օրենքում ներմուծել «զուգընկեր» հասկացությունը: Այդ կապակցությամբ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ն.Զեյնալյանը առաջարկել է առողջապահության նախարարությանը սահմանել այդ հասկացությունը, սակայն նրանց կողմից այդ առաջարկը չի ընդունվել:
?Հաջորդ «գլուխգործոցը» այն է, որ նախագծով բժշկին տրվում է իրավունք ՄԻԱՎ-ի հայտնաբերմանն ուղղված բժշկական հետազոտության արդյունքը անմիջականորեն տրամադրել 14-ից բարձր տարիքի անձանց: Դեռևս վերջնականապես չձևավորված հոգեկերտվածքով դեռահասին ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության դրական արդյունքը հայտնելը հղի է անցանկալի հետևանքներով, ընդհուպ ինքնասպանությունը, նաև առկա է դեռահասի մոտ ախտորոշումը թաքցնելու և բուժումից խուսափելու վտանգ:
?Սա ուղիղ հակասության մեջ է մտնում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածին, որտեղ տարիքային շեմը 16 տարեկանն է: Բացի այդ հետազոտության պատասխան ստանալը ինքնանպատակ չէ, այլ ենթադրում է ախտորոշման դեպքում բուժման տրամադրում, որը ցմահ գործընթաց է: Նույն օրենքով 16 տարին չլրացած պացիենտի բժշկական միջամտության համար համաձայնությունը տալիս է նրա օրինական ներկայացուցիչը: Այսպիսով, միևնույնն է, 16 տարին չլրացած ՄԻԱՎ վարակով երեխան առնանց օրինական ներկայացուցչի չի կարող բուժում ստանալ: Ի միջիայլոց, տարիքային շեմը արդեն իսկ 2020թ. մայիսին արտակարգ դրության ժամանակ նշված օրենքում 18 տարեկանից իջեցվել է 16-ի:
?Նախագծով ցանկանում են նաև ապաքրեականացնել այլ անձին ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելը: Սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի առաջին մասը ունի զսպող նշանակություն այլ անձին ՄԻԱՎ-ով վարակումը կանխարգելելու համար: Նախագծով այս մասի ուժը կորցրած ճանաչելու դեպքում վերացվում է ՄԻԱՎ վարակով վարակման վտանգի կանխման մի կարևորագույն լծակ և խախտվում է ՄԻԱՎ չունեցող անձի առողջության պահպանման իրավունքը»: