Գագիկ Ջհանգիրյանը փիլիսոփայորեն է մոտենում ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի քայլին
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց, որ հանդիպել է երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, և բոլոր հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում:
Նա ընդգծեց, որ փիլիսոփայորեն է վերաբերվում այն փաստին, որ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն չեն մասնակցելու ԲԴԽ անդամի իր թեկնածության ընտրության քվեարկությանը:
«Ես բոլոր ընդդիմադիր խմբակցությունների, անկախ պատգամավորների հետ հանդիպել եմ, հանդիպումները, քննարկումներն անցել են շատ ջերմ ու բարեկամական մթնոլորտում»,- շեշտեց նա:
Նա այլ հարցերի չպատասխանեց՝ խոստանալով, որ դեռ կխոսի:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն չեն մասնակցում ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը, և նրանք լքել են նիստերի դահլիճը: