Բաժիններ՝

Արցախում կենսաթոշակառուի մահվան նպաստի համար հուղարկավորության փաստաթուղթ չի պահանջվի

Արցախում կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար այլևս չի պահանջվելու հուղարկավորության հանգամանքը հաստատող փաստաթուղթ: Այս մասին տեղեկացրին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Փոփոխություն է կատարվել կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում։ Թաղման նպաստ ստանալու համար դիմող անձից չի պահանջվի մահացած կենսաթոշակառուի հուղարկավորությունն իր կողմից կատարված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը»,-հայտնում են նախարարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս