Նոր տեղադրված վերելակները ոչ միայն նորմալ չեն աշխատում, այլև պարզվում է՝ քաղաքապե­տարանը դրանք շահագոր­ծող մասնագետներ էլ չունի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բազմաբնակարան շենքերում տե­ղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքա­պետ Հայկ Հարությունի «մահվան վերե­լակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:

ArmLur.am-ը տևական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացի­ներից. Նոր վերելակները կամ չեն աշ­խատում, կա՛մ էլ դադարներով են աշ­խատում: Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան և 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակա­րան հասնելու համար, աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանի­քից:

Նշենք, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի կողմից հայտա­րարված վերելակների մատակարար­ման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռ­նարկությունը: Անցյալ տարվա պայմա­նագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երևան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վե­րելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է քաղաքի բազմաբնակա­րան շենքերում:

Հին վերելակները նո­րով փոխարինելու գործընթացին Երև­անի քաղաքապետն անդրադարձել է Նաև իր՝ 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվու­թյան մեջ: Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաև ընթա­ցիկ տարում: Բայց AгmLur.am-ը բնա­կիչներից տեղեկացավ, որ քաղաքապե­տարանը նոր վերելակները շահագոր­ծող մասնագետներ չունի»:

Տեսանյութեր

Լրահոս