Բաժիններ՝

Հայաստանում բուժիչ այծի պանիր կարտադրվի

Այսօր շատ տարածված է դիզբակտերիոզ կոչվող երևույթը։ Հակաբիոտիկների պարբերաբար օգտագործումը օրգանիզմում կասեցնում է վնասակար մանրէների զարգացումը և շատ արագ կարգավորում է աղիքների խաթարված միկրոֆլորան, բարձրացնում դիմադրողականությունը։

Ներկայիս բժշկությունում տենդենցները դեպի արագացված բուժման մեթոդներ են, որոնք իրականացվում են հակաբիոտիկներով: Շատ հակաբիոտիկներ ընդունելու արդյունքում մարդու օրգանիզմում առաջանում է դիզբակտերիոզ և իմունիտետի անկում: Այս խնդրով տառապում է աշխարհի բնակչության մոտ 82%-ը: Ներկայում խնդիրը կանխարգելելու տարբեր մեթոդներ կան, դրա առաջնային  մոդելը կարելի է համարել օրինակ՝ «Նարինե» մածունները, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ արտադրվում են Հայաստանում:

Շուտով մեր երկրում պրոբիոտիկ կամ բուժիչ այծի պանիր կարտադրվի, որը կլուծի մարդու օրգանիզմում առաջացած դիզբակտերիոզի խնդիրը և կնպաստի մարդու իմունիտետի բարձրացմանը: Այս նորարարությունը հանգել են մի խումբ հայ երիտասարդ գիտնականներ:

Նախ՝ այծի կաթը մայրական կաթի փոխարինիչն է և ավելի հեշտ է մարսվում, բացի այդ՝ դրա պահպանման ժամկետներն ավելի երկար են, քան մածունի պարագայում: Այդուամենայնիվ երկուսն էլ նույն խնդիրն են լուծում, պարզապես ճաշակի հարց է. ովքեր սիրում են պանիր և հատկապես այծի պանիր կնախընտրեն մեր պրոբիոտիկ այծի պանիրը:

Կարդացեք նաև

Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց TECTVM հ/կ-ի հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ պրոբիոտիկ այծի պանիրը հնարավորություն կտա մարդկանց, ովքեր տառապում են դիզբակտերիոզ խնդրով՝ առողջանալ, վերականգնել աղիստամոքսային տրակտում առկա բոլոր խնդիրները, ինչպես նաև կարգավորել օրգանիզմում բալանիսի խախտումը: Արդյունքում՝ բարձարցնել մարդու իմունիտետը:

Ըստ Ա. Մանասյանի՝ բուժիչ պանիրը կարող են օգտագործել նաև նման խնդիրներ չունեցող մարդիկ, քանի որ այն շատ օգտակար է:

Երիտասարդները դեռևս չեն նշում, թե որ ընկերությունում է արտադրվելու նոր տեսակի պանիրը: Շուտով նրանք պայմանագիր են կնքելու այծի պանիր արտադրող հայաստանյան խոշոր ընկերություններից մեկի հետ՝ նոր տեսակի այծի պանիրը արտադրելու համար:

Նշենք, որ նորարարության հեղինակներն են՝  Նարիրի Գրիգորյանը և Գոհար Գրիգորյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող StartUp Cup մրցույթում ներկայացված բազմաթիվ բիզնես մոդելներից հաղթող է ճանաչվել հենց TECTVM խումբը, որը մշակել և ներկայացրել էր Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդելը, որը կանխում է վիրուսային վարակները, և կարող է օգտագործվել թե՛ բուժման ընթացքում, թե՛ դրանից հետո:

Ծրագիրն իրականացնելու համար երիտասարդները StartUp Cup մրցույթի արդյունքում ստացան 1 մլն 200 հազ. դրամ: Ավելին տես՝ https://168.am/2012/11/12/142977.html

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս