«Մանչեսթեր Սիթի»-ն խոշոր հաշվով հաղթել է «Քրիստալ Փելաս»-ին
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/1040450.jpg)
Անգլիայի ֆուտբոլի առաջնության 19-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն ընդունել էր «Քրիստալ Փելաս»-ին: Մանչեսթերում կայացած խաղում «քաղաքայինները» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Գոլերի հեղինակներ դարձան Ջոն Սթոունսը (դուբլ), Իլկայ Գյունդոգանը և Ռահիմ Ստերլինգը:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթի»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է և ունի 35 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Լեսթերը», իսկ առաջատարը 37 միավորով «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է: