Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո. Գագիկ Ծառուկյան
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/Gagik-Carukyan.jpg)
Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ Քրիստոսի հայտնության այսօրվա խորհրդով հայ ժողովուրդը մշտապես գտնվի Աստծո օրհնության ներքո: Թող աստվածային լույսով լցվեն ամենքի հոգիները, և թող մեր սրբազան տաճարների զանգերի ղողանջներն ի լուր աշխարհի ավետեն՝ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի, Ձեզ և մեզ մեծ ավետիս»»:
Համայն հայության հավատացյալ զավակները հունվարի 6-ին նշում են Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը: Թող որ…
Posted by Gagik Tsarukyan on 2021 թ. հունվարի 5, երեքշաբթի