ԱԺ նախագահը լրագրողների բոլոր հարցերը թողեց անպատասխան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անպատասխան թողեց Նիկոլ Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրությունների վերաբերյալ լրագրողների բոլոր հարցերը:
Խորհրդարանում լրագրողներին մասնավորապես հետաքրքրում էր Արարատ Միրզոյանի կարծիքն արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին, ինչպես նաև վարչապետի հրաժարականի պահանջների: Հարցերը լսելուց հետո Արարատ Միրզոյանը չկանգնեց, որևէ պատասխան չտվեց. անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ գնաց իր աշխատասենյակ: