«Իշխանական սազանդարները մեզ մեղադրում էին «գույները խտացնելու», «ժողովրդին պատերազմով վախեցնելու» մեջ…». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Չգիտեմ, ռազմական սցենարներ գրելու յուրահատուկ ոճին անծանոթ մարդիկ կհասկանան արդյոք, թե ինչ է ասվում Միքայել Մինասյանի այսօր հրապարակած ՀԱՊԿ ծառայողական փաստաթղթում, որը դեռ սեպտեմբերի 1-ին ուղարկվել էր ՀՀ անվտանգության խորհուրդ, բայց եթե երկու բառով նկարագրել, ապա սա պիզդեց ա։

Օրինակ՝ 2018-ի աշնանից, Ռազմինֆոյում ասում էինք, որ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ադրբեջանական սահմանապահների տեղակայումը ոչ թե «խաղաղվելու» նշան կարող է լինել, այլ Ադրբեջանի զինված ուժերի համար լրացուցիչ ռեզերվի ստեղծում։

Իշխանական սազանդարները մեզ մեղադրում էին «գույները խտացնելու», «ժողովրդին պատերազմով վախեցնելու» մեջ։
Հիմա կարդում եմ՝ ՀԱՊԿ-ի փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ հենց դրա համար էլ Ադրբեջանում այդ ռոկիռովկան արել էին…

Այսքանով վերջացնեմ, որովհետև առանց հայհոյանք չեմ կարողանում շարունակել։

ՀԱՊԿ-ի փաստաթղթի հղումը՝ մեկնաբանությամբ։ Նաև՝ 2019-ի մարտին լրատվամիջոցներից մեկին տված մեկնաբանությունս…

#ուժՉկաՔրֆելու

#նիկոլսիքտիր»:

Տեսանյութեր

Լրահոս