Պատերազմի ընթացքում սանավիացիայի միջոցով Սյունիքից Երևան և հակառակ ուղղությամբ իրականացվել է 86 թռիչք
Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում Առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակ ուղղությամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Արցախյան վերջին պատերազմի ողջ ընթացքում առողջապահության նախարարության սանիտարական ավիացիան` 2 ուղղաթիռի միջոցով իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը, փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր, տեղափոխելով նրանց Երևանի նեղ մասնագիտացված կենտրոններ»,- նշել է Թորոսյանը: