Բաժիններ՝

Մեկ տարվա ընթացքում թմրանյութերի մինչև 50 նոր տեսակ է հայտնվում աշխարհում. Եվգենի Բրյուն

Տարվա ընթացքում թմրանյութերի մինչեւ 50 նոր տեսակ է հայտնվում աշխարհում. նոր նյութերի հայտնաբերման համակարգն ուշանում է մոտավորապես կես տարով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային մասնագետ թմրաբան-հոգեբույժ Եվգենի Բրյունը:

«Առանձին տվյալների համաձայն, 50 նոր ֆորմուլաներ են ստեղծվում տարվա ընթացքում, իհարկե, նոր ֆորմուլաների հայտնաբերման համակարգը եւ դրանք թմրանյութերի ցուցակում ընդգրկելը, իհարկե, ուշանում է մոտավորապես կես տարով»,-ասել է Բրյունը՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության մամուլի կենտրոնում անցկացված առցանց-խորհրդաժողովում:

Դրա հետ մեկտեղ թմրանյութերի այս տեսակների էքսպրես-թեստեր աշխարհում գոյություն չունեն. նույնիսկ եթե ինչ-որ ժամանակ անց դրանք ստեղծեին, դա անօգուտ կլիներ, քանի որ հայտնվում են նոր ֆորմուլաներ, նշել է Բրյունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս