«Հայաստանը պետք է Նիկոլով լինի, Նիկոլն էլ պետք է բանտախցում լինի». Գևորգ Պետրոսյան
«Նիկոլ Փաշինյանը միտումնավոր է գնում Հայաստանի այն մարզեր, որտեղ իրեն տեսնելուց ժողովուրդը զայրույթ է ապրում։ Նա գնում է այդ քայլին, որովհետև լարված ժողովրդին հեշտ է կոտրելը։ Ինձ թվում է, որ զարգացումները տանում են նրան, որ ամբողջ երկրում հարուցվեն ներքին խժդժություններ, որպեսզի թշնամին հեշտ կարողանա գրավել Հայաստանը»,- այսօր Հանրապետության հրապարակում լրագողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը պետք է Ազգային ժողովից պահանջի ռազմական դրության չեղարկում, Փաշինյանի հրաժարական և նոր վարչապետի ընտրություն։
Պատգամավորի փոխանցմամբ՝ պետք է վերանայվի նաև «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը։
«Հայաստանը պետք է Նիկոլով լինի, Նիկոլն էլ պետք է բանտախցում լինի, նա չպետք է Հայաստանից գնա, պետք է նա դատվի»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում