Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 537, մահվան՝ 21 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 537 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 602-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 2673 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Դեկտեմբերի 22-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 658 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3331-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1410 է, ընդհանուր առողջացածներինը՝ 134 586, փաստացի բուժվողներինը՝ 16 685 (մեկ օրում նվազել է 894-ով): Մեկ օրում արվել է 2459 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 570 214 թեստ: