«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը արձանագրված փաստ է, որը հաստատել ենք ոչ միայն մենք: Նրանց թիվը մոտ 2000 էր». Օլեգ Սիրոմոլոտով

ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում մեկնաբանել է Ղարաբաղյան վերջին պատերազմում Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցությունը:

«Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից զինյալների առկայությունը արձանագրված փաստ է, որը հաստատել ենք ոչ միայն մենք: Նրանց թիվը մոտ 2000 էր:

Մենք հենց սկզբից անհանգստություն ենք հայտնել ջիհադիզմի գաղափարախոսությունը դավանող ծայրահեղ տրամադրվածություններով վարձկանների այնտեղ հայտնվելու կապակցությամբ: Նրանց վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել. Նրանք այնտեղ չպիտի լինեն»,-նշել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Տեսանյութեր

Լրահոս