Մինչ օրս շուրջ 43 000 մարդ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Շուրջ 43 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, վերջին մեկ օրվա ընթացքում Երևանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 351 մարդ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 351 մարդ։ Ավտոբուսների երթևեկությունն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ է վերադարձել շուրջ 43 հազար փախստական։