«Ամենը կախված ա մեր որոշումից ու մեր քայլերից․․․». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «26 տարի առաջ Ադրբեջանը Արցախյան առաջին պատերազմում կրեց շատ ավելի խայտառակ պարտություն, կորցրեց շատ ավելի մեծ տարածքներ, տվեց շատ ավելի զոհեր՝ մոտ 30 հազար։ Բայց դա չկոտրեց ադրբեջանցիներին, նրանք այս ընթացքում պատրաստվեցին, կոնսոլիդացվեցին որպես ազգ, զրոյից ստեղծեցին բանակ, և 26 տարի անց Արցախյան երկրորդ պատերազմում մեզ մատնեցին պարտության։

Ընդ որում այդ 26 տարիների ընթացքում ոչ մի ադրբեջանցի այդպես էլ չհայտարարեց, թե բա պետք ա հայերի հետ գնալ զիջումների, թե բա մենք հայերի հողում ենք գնացել ինչ-որ բան սարքել, պետք ա հայերի հետ քիրվայություն անել ու հանգիստ ապրել․ մարդիկ ընդամենը գլուխները կախ պատրաստվում էին նոր պատերազմի և ռևանշի։

Հիմա գնդակը մեր դարպասում է, մենք պետք է աշխարհին, ու առաջին հերթին ինքներս մեզ ապացուցենք, թե որպես ազգ, ընդունակ են չկոտրվել թե չէ, ընդունակ ենք ստեղծել նոր որակի պետություն, թե չէ, ընդունակ ենք ստեղծել իրենց բանակից ավելի մարտունակ բանակ թե չէ, ու վերջապես ընդունակ ենք ազատագրել մեր Արցախը թե չէ, թե ընդամենը մեր երազանքը ադրբեջանցիներին ամեն ինչ զիջելու գնով իրենց հետ առևտուր անելու և իրենց շինարարություններում համբալություն անելու ցանկությունն ա։

Եթե մեր երազանքը ընդամենը այդ վերջին տարբերակն ա, ապա դա կնշանակի, որ իրենք մեզանից շատ ավելի կենսունակ ազգ են, ու մենք էլ այս տարածաշրջանում որպես անկախ պետություն էլ ոչ մի անելիք չունենք՝ Երևանի անկումն էլ զուտ ժամանակի հարց է։ Ամենը կախված ա մեր որոշումից ու մեր քայլերից․․․»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս