«Ո՛չ և կրկին ո՛չ։ Սյունիքում վճռվում է ամբողջ Հայաստանի ճակատագիրը»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեզանում ոմանց թվում է, թե Սյունիքում «ինչ-որ աննշան» գյուղի կամ առավելագույնը Հայաստանի մի քանի կիլոմետր սահմանի հարց է վճռվում։ Ո՛չ և կրկին ո՛չ։ Սյունիքում վճռվում է ամբողջ Հայաստանի ճակատագիրը։
Ասեմ ավելին՝ Սյունիքում վճռվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև դեռևս պատրանքային «Թուրանի» ճակատագիրը, որը իրական միս և արյուն կարող է ստանալ միայն Սյունիքի, այն է՝ Հայաստանի կենսական մասի, թիզ առ թիզ թշնամական նվաճմամբ կամ դավաճանական հանձնմամբ»։