Դոդոնը Մոլդովայում ռուսաց լեզվին վերադարձրել է ազգամիջյանի կարգավիճակը
Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնը դեկտեմբերի 18-ին հայտարարել է, որ օրենք է ստորագրել, որով ռուսաց լեզվին ազգամիջյանի կարգավիճակ է վերադարձվում հանրապետությունում:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 4-ին հնացած է ճանաչել լեզուների գործառման մասին օրենքը, որը հաստատվել էր դեռ ԽՍՀՄ-ի ժամանակներից: Այդ փաստաթուղթը հայտնում էր, որ ռուսաց լեզուն Մոլդովայի տարածքում ազգամիջյան հաղորդակցության միջոց է: Մոլդովայի խորհրդարանն այս շաբաթ ռուսաց լեզվին վերադարձրել է ազգամիջյան հաղորդակցության կարգավիճակը: Դեռ ավելին, պետական մարմինները պարտավոր են քաղաքացիներին տեղեկատվություն ներկայացնել նաեւ ռուսաց լեզվով: Օրենքը նաեւ երաշխավորում է, որ ազգային փոքրամասնությունները կկարողանան ուսումնասիրել եւ օգտագործել մայրենի լեզուն:
«Ես ստորագրել եմ կարեւոր օրենք: Խոսքը Մոլդովայի տարածքում լեզուների գործառման օրենքի մասին է, որը նախատեսում է ռուսաց լեզվի կարգավիճակի վերականգնում որպես միջէթնիկական հաղորդակցության միջոցի, ինչպես դա եղել է ավելի քան երկու տասնամյա շարունակ, քանի Սահմանադրական դատարանն օրենքը հնացած չէր հայտարարել եւ հանձնարարել նորն ընդունել»,-գրել է Դոդոնը Facebook-ի իր էջում: Նախագահն ընդգծել է, որ այդ օրենքը շատ կարեւոր է այն քաղաքացիների համար, որոնք սպասում էին դրա ընդունմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: