Արթուր Ալեքսանյանը վարակված չէ կորոնավիրուսով
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վարակված չէ կորոնավիրուսով:
Առցանց ասուլիսի ընթացքում այս մասին փաստեց հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը: «Արթուրն այժմ ապաքինման փուլում է: Հայաստանի վերադարձից հետո կորոնավիրուսի նոր թեստ է հանձնել, որը բացասական է եղել: Սակայն նրա մոտ կա մրսածություն և գրիպոզ վիճակ»,-ասաց Ալեքսանյանն, ով Արթուր Ալեքսանյանի հայրն է և անձնական մարզիչը:
Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին հայտնի էր դարձել, որ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարն աշխարհի գավաթում:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում զիջեց Մուսա Եվլոևին: