«Հայ ազգն է ԷԼԻՏԱ, իսկ դու հայ չես». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այո, այ թուրքի հինգերորդ կետ։
Իր զավակներին Հայրենիքի ծառայությանն ուղարկած ընտանիքը էլիտա է։
Իր որդու կյանքը երկրին տված ծնողը էլիտա է։
Սոված-ծարավ, բայց սահմանն ամուր պահող զինվորը էլիտա է։
Քո պատճառով արոտավայրերից զրկված ու հարազատ հողի ամեն կորցրած մետրի համար սրտացավ գյուղացին էլիտա է։
Կամավորագրված, դիրքերում թշնամուն ուղիղ նայող տղերքը էլիտա են։
Իր հազարամյա բնակավայրը քո պատճառով լքած ու մխկտացող կինը էլիտա է։
Քո վաճառած հողերում իր գերդաստանի գերեզմանները սգացող պապին էլիտա է։
Մենք բոլորս էլիտա ենք, բացի քեզանից։
Հայ ազգն է ԷԼԻՏԱ, իսկ դու հայ չես։
#հողատու #օղռաշ»: