Բաժիններ՝

«Այս որոշումը ակնհայտ հարձակում է մեր երկրի վրա». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 16-ին Նիղդե-Անկարա ավտոմայրուղու 2-րդ հատվածի բացման արարողության ժամանակ կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին՝ կապված այդ երկրի կողմից Թուրքիայի դեմ հայտարարված պատժամիջոցների հետ։ Այս մասին հայտնում է İHA լրատվական գործակալությունը։

Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներով փորձում է իր երկրին ճնշումների ենթարկել և շեղել իր ընտրած ուղուց։

«2017 թվականից ի վեր ոչ մի երկրի նկատմամբ չի կիրառվել CAATSA-ի (օրենք «պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու» մասին) պատժամիջոցները։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ, այն առաջին անգամ կիրառվում է մեր երկրի նկատմամբ: Ի՞նչ դաշինք է սա, ի՞նչ միություն է սա: Այս որոշումը ակնհայտ հարձակում է մեր երկրի վրա», – ասել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031