«Թշնամին տեսել է, ճանաչել ու հիմա անում է մեր դեմ էն, ինչ դուք եք արել համարյա 3 տարի»․ Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թշնամին նայել ու սովորել է ամեն ինչ ձեզանից, հենց ձեզանից։

Տեսել է ու ուսումնասիրել հենց ձեր մեդիաքաղաքականությունը՝ 2018թ.-ից իրականացվող։ Տեսել է, որ հիմարագույն մի գրառում, մի տեսահոլովակ, մի բառ, մի արտահայտություն, մի տուշոնկա ինչպես կարող է գազազեցնել ու հունից հանել մի ամբողջ հասարակության, տեսել է ապատեղեկատվության դեմ մարդկանց անպաշտպան լինելը, տեսել է ստի աչքերին նայելով ձեր սուտ խոսելը։

Տեսել է, ճանաչել ու հիմա անում է մեր դեմ էն, ինչ դուք եք արել համարյա 3 տարի։

Ցավալի է, որ էս անգամ ոչինչ չներվեց»։

Տեսանյութեր

Լրահոս