Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ հանձնվելը վաղ է և հանրապետականներին կոչ է արել պայքարել

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը ճանաչելուց հետո հայտարարել է, որ հանձնվելը չափազանց վաղ է:

Դեկտեմբերի 15-ին Մաքքոնելը ճանաչել է Բայդենի ընտրվելը քվեատուների քվեարկության արդյունքներով եւ շնորհավորել ընտրված նախագահին: ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդը նաեւ կուսակից սենատորներին կոչ է արել չվիճարկել ընտրությունների արդյունքները, երբ Կոնգրեսը հավաքվի դրանք հաստատելու համար:

«Թրամփի դաշնակիցները խիստ քննադատություն են հնչեցրել Միթչ Մաքքոնենի հասցեին Բայդենին շնորհավորելու համար… Միթչ, 75 միլիոն ձայն, ռեկորդ գործող նախագահի համար (մեծ խզումով): Չափազանց վաղ է հանձնվելը: Հանրապետականները, վերջապես, պետք է սովորեն պայքարել: Մարդիկ սաստիկ զայրացած են»,-գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ դեկտեմբերի 14-ին քվեատուները քվեարկել են նոյեմբերի 3-ին անցկացված համաժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան: Դրա արդյունքներով, Բայդենը, ինչպես եւ կանխատեսվում էր, հավաքել է 306 ձայն՝ իր հաղթանակը հաստատելով անցկացված ընտրություններում: Թրամփն իր պարտությունը մինչեւ այժմ չի ընդունել: Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը կկայանա հունվարի 6-ին, Բայդենի պաշտոնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս